54-ամյա տղամարդը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը

danak mkrat

 Հունվարի 8-ին, ժամը 09.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01.00-ին տանը, վիճաբանության ժամանակ, 54-ամյա եղբայրը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այնուհետ, ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը տուժողներից ընդունել է հաղորդումներ։ 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն:

Ձեզ կհետաքրքրի...