«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է Գերմանիայի ինտերպոլի կողմից հետախուզվող Սաեեդ Մ.-ն

Zvartnoc

Հունվարի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել Սաեեդ Մ․-ն: Վերջինս դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինտերպոլի կողմից՝ (թմրանյութերի մասին օրենքի խախտում) համապատասխան հոդվածների մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախաություն: Սաեեդ Մ․-ն ձերբակալվել է:

Ձեզ կհետաքրքրի...