Ուղիղ եթեր մտած զինվորականի դեմ քրգործ չի հարուցվել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

sut e

 Երեկ՝ փետրվարի 1-ին, մամուլում տեղեկություն տարածվեց, թե նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայ սահմանապահների ծառայության պայմանների մասին բարձրաձայնող սպա Անդրանիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է տեսանյութը և անհետացել։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ վերջինս գտնվում է ռազմական ոստիկանությունում, ձերբակալված է:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքել է տարածվող լուրերը՝ նշելով, որ Անդրանիկ Պողոսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել։ Նա նաև ավելացրել է՝ Պողոսյանի՝  ռազմական ոստիկանություն կանչվելու մասին լուրերը ևս իրականությանը չեն համապատասխանում՝ հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

 

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Ձեզ կհետաքրքրի...