Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունները կթույլատրվեն. Բադասյան

Tesakcutyun

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրել է. 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Բազմիցս տեղեկացրել եմ, որ COVID-19-ի կանխարգելման և ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը երաշխավորելու նպատակով Արդարադատության նախարարությունը գործընկեր կառույցների հետ ձեռնարկել է համալիր միջոցառումներ։ Առանձնացնեմ մի քանիսը․
COVID 19-ի վարակման դեպքերին արագ արձագանքելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն առանձնացվել է որպես կարանտինային գոտի․
COVID-19-ի ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար ՔԿՀ-ներում առանձնացվել են առնվազն 1-ական խցեր, երկարաձգվել է կարանտինային բաժանմունքում պահելու օրերի թիվը.
Իրականացվել են իրազեկման միջոցառումներ, վերապատրաստումներ․
Ձեռնարկվել են սանիտարահամաճարակային մի շարք միջոցառումներ։
Համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում է, որ ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (02.02.2021թ․-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվող 1971 անձից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։
Եվ որ ամենակարևորն է, որ COVID-19-ի հիմքով մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել։
Նկատի ունենալով արձանագրված արդյունքները՝ Արդարադատության նախարարությունը հանդես կգա ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունները թույլատրելու նախաձեռնությամբ։
Տեսակցությունները թույլատրելու դեպքում իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով։

Քիչ առաջ այս թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Շնորհակալ եմ հարցի նկատմամբ անտարբեր չլինելու համար։

Միշտ պատրաստ եմ համագործակցության»,- գրել է Բադասյանը։

Ձեզ կհետաքրքրի...