Իրաքի հյուսիսում թուրքական օդուժն օպերացիա է իրականարել

Turqia vs Iran

Թուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են:

Թուրքիայի պաշտպանության նախարարության և Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Քանդիլի լեռներում իրականացված ավիահարձակման արդյունքում սպանվել է 10 քուրդ զինյալ:

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...