Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց հեռանալ գործի քննությունից.
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել, հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը:
Դատավորը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որին միացել են նաև մյուս նախկին պաշտոնյաների պաշտպանները։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին։