Խաչիկ Ասրյանը նաև ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված: Արտահերթ ընտրություններ անպայման անցկացվելու են. Խաչիկ Ասրյան

Hi

 «Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը: Դեռևս մինչև պատերազմը առաջինը Փաշինյանի դեմ հանրահավաքային պայքար սկսած Խաչիկ Ասրյանը պնդում է՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անպայման անցկացվելու են։

«Հայաստանում հետպատերազմյան ժամանակաշրջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն, իսկապես, միակ օրինական և սահմանադրական ճանապարհը կլինի՝ Հայաստանն ու Արցախը կործանման տանող հողատու Փաշինյան Նիկոլից և նրա լակոտակրատիայից ազատելու համար»,- ընդգծել է նա իր հայտարարության մեջ: Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Խաչիկ Ասրյանը նաև ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված. նրա աջակիցները մարզերում կուսակցական գրասենյակներ են հիմնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կհետաքրքրի...