Արտահանումներով զբաղվող իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում ներկայացուցչություն հիմնել

Iran

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է արտահանումներով զբաղվող իրանական «Exe Start Out» ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Համիդ Ռեզա Բոնյադիին, ընկերության տնօրեն Հաջար Սաիդինեժադին և ընկերության այլ պատասխանատուների։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին, զարգացման հնարավորություններին և «Exe Start Out» ընկերության կողմից Հայաստանում ներկայացուցչության հիմնադրմանը վերաբերող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Exe Start Out» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ տեղում տնտեսական ծրագերի քննարկման նպատակով։

Ձեզ կհետաքրքրի...