Երևանն ունի նոր Գայի պետ

gai pet

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ փետրվարի 16-ին ՀՀ Ոստիկանության  պետ Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․Ղազարյանի հրամանով Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Վահան Էվինյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խաչիկ Սամվելյանն ազատվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետի պաշտոնից և, Վ․Ղազարյանի մեկ այլ հրամանով, նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի Գայի պետ) հրամանատար։ 

Ձեզ կհետաքրքրի...