Առեղծվածային դեպք Արարատի մարզում․ Մասիս քաղաքի կենտրոնական գերեզմանատան կից տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ․

voskorner

Երեկ՝ փետրվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական գերեզմանատան կից տարածքում մարդկային ոսկորներ կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել  է նույն բաժնի ավագ հետաքննիչ Հովհաննես Հալաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ մարդկային ոսկորները փաթեթավորվել և ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։  Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Հ․Հալաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...