Սա կոնտեքստից հանած , այսինքն մի ամբողջ երկխոսությունից հանած հատված է … Սոս Ջանիբեկյան

Janibekyan

Սա կոնտեքստից հանած , այսինքն մի ամբողջ երկխոսությունից հանած հատված է …

չգիտես ինչու անտալիայում իրենց էրեխեքին թուրքի երեխու կողքը անվերջ լողացնողները , թուրքական ապրանքը բերող հայի վրա ծախողները , ստամբուլներում ֆռֆռացողները,տարիներով թուրքական շորեր իրանց էրեխեքին հագցնողները , ադրբեջանցիների վրա տարիներով զենք վաճառողները ,ռուսաստաններում ադրբեջանցի ընկերներ ունեցողները ,, հետները քեֆ անողները, այս մի գրառումովս հիշեցին ,որ թուրքը մեզ կոտորել ա ,իսկ իբր Սոսը ուզում է նրանց հետ քաղաքակիրթ հարաբերություններ ունենալ կամ ընկերանալ և շարունակեցին այս կոնտեքստից հանած միտքս օգտագործել իմ դեմ …
ուրեմն ասեմ, միտքս աղավաղել են , երևի ոչ տեղին , բայց մեծ ցանկությունս էի հայտնում ի վերջո չունենալ հավերժ պատերազմներ հարևանների հետ ի վերջո քաղաքակիրթ աշխարի մոդուլով ինչպես (հերաները և գերմանացիները , ինչպես անգլիացիները և շոտլանդացիները , և կարող եմ շատ թվարկել ) կարողացան համատեղ խաղաղ գոյություն ունենալ և իրենց երեխաներին և թոռներին չդատապարտել հավերժ պատերազմական երկրում ապրել և անդհատ պատերազմներում զոհվել …
հենց այստեղ պետք է վրեժխնդրութան և ողջ մնացածներին կյանք տալու մեջ իմաստուն լինել …
սա է միտքս եղել, ոնց ուզում մեկնաբանում եք ասածներս , ինչ եք ուզում ինձից ,կյանքս կերաք…
հ.գ
Տիկին Նարինե Զոհրաբյան , ամենայն հարգանքով ես կետչում և մայոնեզ չեմ գովազդել , բայց նույնիսկ եթե գովազդ էլ էի այդտեղ ոչ մի վիրավորական բան չեմ տեսնում…

Ձեզ կհետաքրքրի...