Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ

Stop Erdogan

Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ:

Վահանակների վրա մասնավորապես գրված է. »Stop Erdogan» (Կանգ առ, Էրդողան), »Stop tripled femicide in Erdogan’s Turkey» (Դադարեցրեք ֆեմիցիդը էրդողանական Թուրքիայում): 

Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել է վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ: 

Նշվում է, որ ԱՄՆ-ի հիշյալ պողոտայում գովազդային վահանակների տեղադրումը հարյուր հազարավոր դոլարներ արժե:

Ձեզ կհետաքրքրի...