Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Shirakci

Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը՝ դեռ չարգելելով աշխատակիցների տեղաշարժը: Կեսօրից սկսած՝ նրանք նստել են շենքի մուտքի և դրան հարակից աստիճանների մոտ ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

Ծնողները նշում են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել, սակայն անորոշության մեջ սպասելն արդեն անհնարին է դարձել նրանց համար:

Ինչպես նախկինում, այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը՝ ծնողները նշեցին, որ դեռևս իրենց հարցերին պատասխաններ չեն տրվել, նրանք կրկին հանդիպում են ակնկալում վարչապետի հետ:

Արմենուհի Մխոյան

Ձեզ կհետաքրքրի...