Մարտի 1-ի դեպքը «մանկական խաղեր» է այն բանի համեմատ, ինչ հիմա է կատարվում. Ռոբերտ Քոչարյան

Qocharyan

 Հայաստանի իշխանությունները ռազմական դրության ռեժիմը չեն վերացնում, որպեսզի թույլ չտան իրենց անվստահության քվե հայտնեն։ Ռուսական ԶԼՄ-ների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մարտի 1-ի դեպքը «մակական խաղեր» է այն բանի համեմատ, ինչ հիմա է կատարվում։ Արդեն մեկ տարի է, որ արտակարգ դրության պայմաններում ենք ապրում։ Արդեն 4 ամիս է, ինչ պատերազմը դադարեցվել է, իսկ ռազմական դրությունը գործում է։ Ռազմական դրության ռեժիմը պահպանելու ողջ իմաստն այն է, որպեսզի իշխանությանն անվստահություն չհայտնեն»,–ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի հարցով իր դեմ հարուցված քրգործին, երկրորդ նախագահը նշեց, որ իշխանությունը չի ուզում քրգործն ավարտին հասցնել, այլ փորձում են այն 7-8 տարի ձգձգել։

Նրա խոսքով` ո՛չ ինքը, ո՛չ էլ փաստաբանները չեն հասկանում իրեն վերագրվող մեղադրանքի` Սահմանադրական կարգի տապալման և 2008-ին իր կողմից հայտարարված արտակարգ դրության կապը։

«Ես մինչև հիմա ինձ վերագրվող մեղադրանքի էությունն այդպես էլ չեմ հասկացել»,–ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ զանգվածային անկարգություններ են եղել, որոնց ժամանակ նաև մեծ թվով ոստիկաններ են տուժել։

Ձեզ կհետաքրքրի...