Սպառնում են՝ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ. Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռոբերտ Քոչարյանին աջակցող՝ մոտ հարյուրի հասնող մեր հայրենակիցներ շուրջ երկու ժամ է՝ մահվան սպառնալիքներով ռուսական և ուկրաինական հեռախոսահամարներից բացառապես ռուսերենով և ռուսատառ հայերենով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հավելվածներում գրանցված իմ անձնական հեռախոսահամարին: Հաղորդագրությունների վերջում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ: Պարզվում է, որ մորթվողների ցուցակում հինգերորդն եմ:
Կակայա դասադա…
Որպես հանրային գործիչ՝ շարունակելու եմ բացառապես հանրային տիրույթում հաղորդակցվել քաղաքացիների հետ:
Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը:
Ոչ մի օր չեմ լռելու, ոչ մի վայրկյան չեմ դադարելու խոսել ճշմարտության մասին ինչ գին էլ, որ վճարելու լինեմ դրա դիմաց»: