Երևանում՝ «Կինո Ռոսիա»-ի հարևանությամբ գտնվող թունելի մեջ, վթարի է ենթարկվել մարդատար «Գազելը». վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները.

Gazel

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 23։20-ի սահմաններում «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան Ագաթանգեղոսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում թունելից դեպի կրկեսի խաչմերուկ ընթանալիս կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, որից հետո բժիշկները նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,  որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի 

shamshyan.com 

 

Ձեզ կհետաքրքրի...