Զգացողություն ունեմ, որ իշխանության վերին հարկերում կատարյալ խուճապ է. Հասրաթյան
Զգացողություն ունեմ, որ իշխանության վերին հարկերում կատարյալ խուճապ է, ինչը նկատելի է նաև նրանց ստվերային հովանավորների պահվածքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Զգացողություն ունեմ, որ իշխանության վերին հարկերում կատարյալ խուճապ է, ինչը նկատելի է նաև նրանց ստվերային հովանավորների պահվածքից: Ամենայն հավանականությամբ, խորտակվող նավի տախտակամածն առաջինը կլքեն նրանք, ովքեր իշխանությանը վերաբերվել ու վերաբերվում են սոսկ որպես անձնականը բարելավելու միջոցի, այլ ոչ նաև ծանր բեռի… Այդպիսիներն ընդունակ են, նույնիսկ, կողքինին խորտակելու գնով, փրկել միայն սեփական կյանքը… Իսկ դա սպասելի է, քանի որ այդպիսիների համար, բացի անձնականից, այլ արժեք գոյություն չունի…»: