ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` կարծիք հայտնելով, որ կարող է վերականգնել երկիրը

Qocharyan
 Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ, նույնիսկ երևանյան փողոցներում, Ծաղկաձորում, ինքնաթիռում։ Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից, անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի ապագայի մասին։
Դուք՝ պարզապես իրենց հայրենիքը սիրող մարդի՛կ, ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը։
Շնորհակալ եմ ձեզ։
Ռոբերտ Քոչարյան

Ձեզ կհետաքրքրի...