Վերաքննիչ բողոք է ներկայացվելու․ Ռուստամ Բադասյանը՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտի մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանը, քննության առնելով Ռուստամ Բադասյանն ընդդեմ Նարեկ Մալյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը, որոշում է կայացրել հայցը մերժել, և հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Բադասյանի խոսքով՝ դատավարությունն ընթացել է մի շարք դատավարական նորմերի խախտմամբ, ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, որը մերժվել է։ «Հետևաբար նման վճիռը անակնկալ չէր: Սահմանված ժամկետում կներկայացվի վերաքննիչ բողոք»,- նշեց Ռուստամ Բադասյանը: