Պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունենք, 189 ծնող սպասում է ԴՆԹ նմուշի պատասխանին. Փաշինյան

zoher

 Ուզում եմ ասել, որ էսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունենք: Մահվան վկայականներով հաստատված է թիվը: Ունենք 189 ծնող, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Այո, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև անհետ կորածների ցուցակներից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել է ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ»,- հայտարարեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի, առանց այն էլ շատ զոհեր ենք ունեցել, և պետք չէ քաղաքական շահարկման նպատակով այդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել:

«Եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, որը քիչ հավանական է,  մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: Սա էլ շատ մեծ թիվ է, բայց ինչի համար են զոհվել մեր տղաները, սա շատ կարևոև հարց է, զոհվել են, որ Արցախն այսօր լինի»:

Ձեզ կհետաքրքրի...