ՃՏՊ «Երևան Մոլ»-ի մոտ․ կան տուժածներ
Մարտի 19-ին, ժամը 22:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-C 180», «Mercedes E 320», «Infiniti QX56» և «Nissan X-trail» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ին (ծնված՝ 1991 թ․), ով հոսպտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
«Էրեբունի» ԲԿ են հոսպիտալացվել նաև «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Խ․-ն (ծնված՝ 1969 թ․) և ուղևոր Լ․ Շ․ (ծնված՝ 1979 թ․), որտեղ բոլոր երեք տուժածների առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։