Ադրբեջանական նավթին կփոխարինի հայկական պղինձը. Նիկոլ Փաշինյան

orinak

 Շատ է նշվում այն մասին, որ Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ես ուզում եմ մի փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը, որի մասին արդեն խոսում են մասնագետները. 21-րդ դարի նավթը դառնում է պղինձը: Ինչո՞ւ էր 20-րդ դարի նավթը հենց նավթը: Որովհետև այս բոլոր մեքենաները, ինքնաթիռները գործում են ներքին այրման շարժիչով, որն օգտագործում է նավթամթերք: Հիմա աշխարհում սկսվել է գործընթաց, որ սկսել են էլեկտրական շարժիչով մեքենաները դառնալ հիմնականը և ներքին այրման մեքենաները, նույնիսկ ինքնաթիռները, դուրս են մղվելու շուկայից», — նշեց Փաշինյանը: 

Նա նշեց նաև, որ էլեկտրական շարժիչների ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է: 

«Իսկ Հայաստանն ունի պղնձի հսկայական պաշարներ: Եթե մեզ հաջողվի բացել Հայաստանի երկաթուղային ուղիները՝ մենք կարտահանենք ոչ թե պղինձը հանքաքարի տեսքով, այլ կկարողանանք ստեղծել պղնձաձուլական արտադրություններ, սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել:Սա որպես փոքր օրինակ », — ասաց Փաշինյանը:

Ձեզ կհետաքրքրի...