Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից. Էրդողանը ստորագրել է որոշումը
«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ մարտի 20-ի գիշերը թուրքական «Resmi gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած որոշումը, որով Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից:
«Թուրքիայի Հանրապետության անունից 11.05.2011-ին ստորագրվել է և 10.02.2012-ին նախարարների խորհրդի կողմից հաստատվել է համար 2012/2816 որոշումը՝ կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի Եվրոպական խորհրդի կոնվենցիան: Թուրքիայի կողմից դրան անդամակցությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է համաձայն նախագահի թիվ 9 հրամանի 3-րդ հոդվածի»,-նշվում է որոշման հիմնավորման մեջ:
Թուրքիայում «Ստամբուլյան կոնվենցիայի» քննադատները հղում են անում այն բանին, որ կոնվենցիան խարխլում է ընտանեկան արժեքները, ներմուծում է արևմտյան արժեքներ և ԼԳԲՏ համայնքի քարոզ է անում: