Խաչատուր Սուքիասյանի` ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խոսնակի հայտարարությունը
Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սուքիասյանի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարությանը։
«Պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ կապված ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հետ, հայտնում եմ. Խաչատուր Սուքիասյանն այս օրերին հանդիպում-քննարկումներ է ունենում քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ հանրությանը տեղեկացնելով կայացված որոշման մասին»։