Իսակովի պողոտա — Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն

Isakov

 Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ս.թ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա — Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն:

Մասնավորապես՝

· Փակվելու է Իսակովի — Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,

· Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց — Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):

Վարորդներին առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան — Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:

Ձեզ կհետաքրքրի...