Եգիպտոսում 35 մարդ է զոհվել, 65-ը՝ վնասվածքներ ստացել 2 գնացքների բախման հետևանքով

gnacq

 Եգիպտոսի հարավային Տահտա քաղաքում երկաթուղային վթար է տեղի ունեցել: 2 մարդատար գնացքբերի բախման հետևանքով զոհվել է 32, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել՝ 65 մարդ:

Հաղորդվում է, որ բախման հետևանքով ռելսերից դուրս է եկել 3 վագոն: Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ Սիսին հայտարարել է, որ խստորեն պատժվելու են աղետի բոլոր մեղավորները:

Եգիպտոսի երկաթուղային ռելսերի և շարժակազմի վիճակը վաղուց արդեն լուրջ անհանգստության առիթ է դարձել: Երկրում պարբերաբար տեղի են ունենում վթարներ և անսարքություններ:

Միայն 2017-ին արձանագրվել է 1,657 երկաթուղային վթար:

Վերջին անգամ հունվարի 30-ին երկրի կենտրոնում գտնվող Ասիուտ նահանգում երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվել էր դարձյալ գնացքի ռելսերից դուրս գալու պատճառով, բարեբախտաբար ոչ ոք չէր տուժել:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...