Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մի բնակիչ դաժան վերաբերմունք է ցուցաբերել կենդանու նկատմամբ. ոստիկանություն

vostikanutyun

 Մարտի 25-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մի բնակիչ դաժան վերաբերմունք է ցուցաբերել կենդանու նկատմամբ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացու ինքնությունը: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և տվել բացատրություն։

Ըստ տղամարդու բացատրության՝ ժամը 13:00-ի սահմաններում իրենց տան հարակից փողոցում քարերով խփել և սատկեցրել է իր և ընտանիքի անդամների վրա հարձակված փողոցային թափառող շանը։

Մտածելով, որ շունը սատկել է, կապել էր իր «Մերսեդես» մակնիշի մեքենային և քարշ տալով՝ տարել ու թողել էր դաշտում։

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...