Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքին:
«Հայաստանի առաքելությունը պետք է հստակորեն ուղղված լինի դեպի ապագա, դեպի լավ, ուժեղ ապագա։ Այս իմաստով Սփյուռքն ունի մեծ դեր։ Այս իրավիճակում ես կարող եմ այն պայմանական բաժանել երկու սփյուռքների, մեկը ռուսական սփյուռքն է, որն ամենամեծն ու մոտն է, և մյուսը՝ ընդհանրապես համաշխարհային սփյուռքը։ Մենք պետք է Սփյուռքի և Հայաստանի միջև եղած բոլոր բեռլինյան պատերը քանդենք, որ ցանկացած մարդ, որն իր հայրենիքին կամ իր նախնիների հայրենիքին ծառայելու ցանկություն ունի, կարողանա գալ այստեղ և սկսի աշխատել»։