Արևմտյան հինգ երկիր հայտարարել է Ուկրաինայի մերձակայքում ռուսական ռազմական ակտիվության մասին

Rusakan aktivutyun

 Արևմտյան հինգ երկիր՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լիտվան և Լեհաստանը, քննարկել են Ուկրաինայի սահմանների մերձակայքում «Ռուսաստանի ռազմական գործունեության աճը»: Հանդիպումը վարում էր Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, գրում է РИА Новости-ն:

Այս պետությունները պարտավորվել են դասընթացներ կազմակերպել ուկրաինացի զինվորականների համար և աջակցել Ուկրաինայի զինված ուժերի «կարողությունների զարգացմանը»:

Ապրիլի 2-ին Կիևը Մոսկվային մեղադրեց Դոնբասում իր ռազմական ներկայությունը մեծացնելու համար, ինչն էլ ստիպեց Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարներին քննարկել «Ռուսաստանի ռազմական ակտիվությունը Ուկրաինայի շուրջ» հարցը:

Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան 2014-ի մարտին՝ Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելուց և նույն տարվա ապրիլին Դոնբասում հակամարտության բռնկումից հետո: Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մի մասը հռչակեց անկախություն: Կիևը փորձեց նրանց ուժով վերադարձնել, բայց՝ ապարդյուն: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Ղրիմի ու Դոնբասի շրջանների զինված ագրեսիայի և օկուպացիայի հարցով: Կրեմլը մերժում է մեղադրանքը:

Ձեզ կհետաքրքրի...