Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները հրավիրվել են ՊՆ
Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները հրավիրվել են Պաշտպանության նախարարություն: 50-ից ավելի քաղաքացի արդեն մի քանի ժամ է ներսում է:
Հիշեցնեմ, որ երեկվանից Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների և գերեվարվածների ծնողները: Նրանք արգելափակել են նախարարության մուտքերը: