Ալիեւը ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք, թե ինչպես կհաղթենք. Լենա Նազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես հավատացած եմ, որ մեր պետությունը, մեր երեխաները ու նրանց սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիևը ու նրա ֆաշիստական, այլատյաց, մարդասպան համակարգը կգոյատևի: Մարդասպանության վայրագություններն իր ժողովրդին ու ողջ աշխարհին ի ցույց դնելով՝ Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ստեղծվել են պատերազմների ու ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ ու թանգարաններ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները: Իսկ մեր խնդիրն է իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել նման գարշելի երևույթը և դրա հեղինակին, այլև ի հեճուկս Ալիևի շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը մեր տարածաշրջանը անվտանգ դարձնելու համար: Ես հավատացած եմ, որ մեր երեսուն տարվա պետությունը ունի կամք, ու կարողություն հաղթելու տարածաշրջանում ֆաշիզմը, այլատյացությունը ու ավտորիտարիզմը: Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում, որտեղ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել: