Այս մտքի հեղինակը մեր Հայաստանի պաշտպան Պետրոս Էֆենջյանն է․․․ Արմեն Մուրադյան

Efenjyan

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է մեր հերոսի գրառումը.

Այս մտքի հեղինակը մեր Հայաստանի պաշտպան Պետրոս Էֆենջյանն է․․․
«Ուզում եմ մի բանով կիսվեմ ձեր հետ` ես պատերազմին չեմ մասնակցել ,որովհետև գիտակցել եմ, որ գնում եմ պաշտպանեմ իմ Հայրենիքը ,քանի որ ես այդքան գիտակցությում չեմ ունեցել դա հասկանալու համար ու ես այդքան խիզախ չեմ ,որ գիտակցաբար հասկանայի ու մասնակցեի այս պատերազմին։Ես ուղակի շատ հրճվեցի մտածում էի, որ սա այն ժամանակնա ,որ ես կարամ ինձ ցույց տամ ու ամենաառաջնաինը,որ ամբողջ կյանքում ինձ միշտ անհանգստացնելու էր ,որ ես չմասնակցեցի պատերազմին ։Ես ուղակի պարտավորվածություն եմ զգացել։ Ես Հերոս չեմ որովհետև հերոսություն չեմ արել:Կամ ուրիշ մի բան մենք հող էի՞նք պաշտպանում ումի՞ց էինք պաշտպանում ,թուրքի՞ց ընտանիք էինք պաշտպանու՞մ փախնողները ընտանիքի պաշտպանությունը թողնում փախնում էի՞ն -չէ’ իրանք չգիտեին,որ իմանային կարողա չփախնեին։Մենք ընդեղ ուրիշ մի հատ գաղափար ունեինք ավելի շատ զգայական առանց խոսքերի։Լույս տղեք զոհվեցին առանց հասկանալու ինչ են անում ժամանակ էլ չեղավ, որ հասկանան,ինչի են կռվում,որովհետև մեզ ենքան են միշտ բթացրել , ենքա՜ն շատ։Ինչի մենք չգիտեինք ինչա Արցախյան հարցը ավելի շատ ,քան մի հատ ցանկացած ոչ կարևոր բան որովհետև մեզ չի հետաքրքրում ։ Սպառողական ֆունկցիա կատարող էակներ ենք մենք։էնքան պարզ ու մաքուր տղեք զոհվեցին էնքան ,որ չգիտեին խի ,բայց կռվում էին ,իրանց վրա կարայինք ամուր երկիր ունենայինք։Մենք հիմա ու արդեն երկար ժամանակ ավելի մեծ թշնամի ունենք ու դա մենք ենք ու մենք բոլորս մեզ պետքա սկսենք հաղթել ։ Մենք ունենք վտանգված պետականության մշակույթի ու հոգևոր արժեքների պահպանման խնդիր ,բայց մենք արժանի՞ ենք դրան : Բոլոր բառերն էլ ամեն ինչն էլ կեղծիքա անցնելույա,մնալույա հոգևորը ,որ չկա մեծամասնության մոտ հա , հա հա որ հեսա գրառումս տեսնեք հավանեք մեկնաբանեք ձեր մեծամասնության մոտ էլ ,ափսոսելույա որ տենց էլ չեք զգալու։Ես շատ գրքեր չեմ կարդացել համալսարանս էլ կիսատ եմ թողել ,բայց այս ամեն ինչը զգում եմ ։Բարի սրտով սովորե’ք,կարդացե’ք ու սկսեք Ձեզանից»…Պետրոս Էֆենջյան

Ձեզ կհետաքրքրի...