Ուժեղ երկրաշարժ Պակիստանում․ 20 զոհ ու հարյուրավոր վիրավորներ կան

Pakistanum

  Պակիստանի Բելուջիստան նահանգում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է եղել Հարնայ նահանգի մոտակայքում, 15 կիլոմետր խորությամբ, գրում է Dawn-ը: Հաղորդվում է 20 զոհի և ավելի քան 300 վիրավորի մասին։ Նշվում է, որ վիրավորները, որոնց թվում կան կանայք ու երեխաներ, տեղափոխվել են Հարնայի շրջանի մարզային հիվանդանոց: Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...