ԵԱՏՄ երկրները քննարկել են միության աշխատանքներին Ադրբեջանի ներգրավվածությունը. Հայաստանն առարկություն ունի

EATM

 ԵԱՏՄ երկրները քննարկել են Ադրբեջանի պատվիրակության հավանական մասնակցության հարցը միության կառավարման մարմնի նիստում՝ փոխանցում է РБК-ն: Դրա իրականացմանը, սակայն, խանգարում են Երևանի ու Բաքվի տարաձայնությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն հարթվի նախքան Կազանում ապրիլի 29-30-ը նախանշված հանդիպումը:

Բաքուն իր ներկայացուցիչներին կարող է ուղարկել Կազան, եթե Երևանը դեմ չլինի, նշում է կայքը: Դա իրականացնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հարթեն որոշ տարաձայնություններ, մասնավորապես պետք է լուծվի հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը՝ նշել է հայկական կողմը:

Իրոք, նման գաղափար կար (Բաքվին հրավիրելու): Մենք ոչ թե սկզբունքորեն դեմ ենք, այլ՝ ասում ենք, որ կան չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,- ըստ աղբյուրի՝ հայտարարել է հայկական կողմը: Հայկական կողմի մեկ այլ ներկայացուցիչ նշել է, որ Երևանը կազմել է մարդկանց ցուցակը, որում կա մոտ 200 անուն, և արդեն փոխանցել է ԿԽՄԿ-ին:

Չլուծված խնդիրների շարքում նշվել են նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապասառեցման տարբերակների քննարկումները:

ՌԴ և ՀՀ արտգործնախարությունները հայտարարել են, որ միությունում կարգավիճակ չունեցող երկրների՝ խորհրդի նիստում մասնակցության հարցը քննարկվում է, և ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնեցված դիրքորոշում դեռևս չկա:

РБК-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ Մոսկվայի նպատակն է զարգացնել եվրասիական ինտեգրացիոն կառույցները՝ ընդգրկելով Իրանին, Չինաստանին և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ASEAN): 

Կայքը հիշեցրել է մի քանի օր առաջ հրապարակված ևս մի տեղեկության մասին, ըստ որի՝ հայկական կողմը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցում նույնպես որդեգրել է հաստատակամ դիրքորոշում:

Ըստ աղբյուրի՝ Երևանը պնդում է, որ հարավային ուղղության՝ Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հանգույցի կառուցմանը զուգահեռ բացվի նաև Իջևանի ուղղությամբ դեռևս ԽՍՀՄ տարիներին գործած ցանցը:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կհետաքրքրի...