Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
Կրեմլի կայքում հրապարակվել է հայտարարագիր, որտեղ նշված է, որ 2020 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաստակել է 9,99 միլիոն ռուբլի (130.000 դոլար):
Նախագահի հայտարարագրած գույքի ցուցակը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը: Երկրի ղեկավարին է պատկանում 77 քմ մակերեսով բնակարան, ավտոտնակ (18 քմ), ինչպես նաև երկու մեքենա` «ԳԱԶ Մ-21», «Նիվա» ամենագնաց և «Սկիֆ» կցորդիչ:
Բացի այդ, իր հայտարարագրի համաձայն, Պուտինը ունի նաև 153,7 քմ մակերեսով բնակարան և 18 քմ մակերեսով ավտոտնակ: Ամբողջ անշարժ գույքը գտնվում է Ռուսաստանում: