Վերացվում են պատերազմի հետքերը, կառուցվում է նորը. Արայիկ Հարությունյան
Հարգելի՛ հայրենակիցներ
2020 թվականի պատերազմից հետո Արցախի իշխանությունների առջև ծառացած խնդիրներից մեկը Արցախի տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումն է: Այս օրերին Ստեփանակերտը մեծ շինհրապարակ է: Վերացվում են պատերազմի հետքերը, կառուցվում է նորը:
Սոցիալական մի շարք խմբերի մեր քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման և տեղահանված Հադրութ և Շուշի քաղաքի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան: Բնակարանամուտի առաջին արարողությունները տեղի կունենան մի քանի ամիս հետո:
Մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերի ավարտը 2023 թվականն է: Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա: Արցախում և մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերին պետությունից բացի զորավիգ են առանձին անհատներ, մասնավոր ու բարեգործական կառույցներ: