Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթ լավ լուր կունենանք. քաղաքապետ

Marutyan

 Այս պահին մոտ 35 ավտոբուս է երթեւեկում 3 նոր գծերում: Ոլորտի պատասխանատուները խոսք են տվել մինչեւ մայիսի 5-ը 4-րդ նոր գիծը գործարկվի, ու այսպես շարունակական է լինելու:

Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նոր «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր ծավալի ավտոբուսների շահագործմանը:

«Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթ լավ լուր կունենանք՝ եւս մի մեծ խմբաքանակ ավտոբուսների գնման, արդեն ավելի մեծ չափերի: Բնականաբար ավելի մեծ տարածք կարող ենք ծածկել՝ որակյալ սերվիսով պահավելով: Բոլոր այն պայմանները, որ հարիր է Երեւանին՝ մեզ, որ պահանջված է մեր կողմից որպես բնակիչների եւ վաղուց սպասված: Լավ է ուշ, քան երբեք, ստարտը տրված է»,-ասաց քաղաքապետը:

Ձեզ կհետաքրքրի...