Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է. Արայիկ Հարությունյան
Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է: Մարտ ամսվա թվերը ցույց կտան բացասական տիրույթից դուրս գալու հստակ միտումներ: Մի շարք ոլորտներում ակնհայտ զարգացումներ կան, և արդեն ապրիլ ամսին տարեկան ընդհանուր աճն, ամենայն հավանականությամբ, կլինի դրական և մենք առաջ կշարժվենք իրականություն դարձնելու Էկոնոմիկայի նախարար
Vahan Kerobyan
-ի կանխատեսումը երկնիշ տնտեսական աճի մասին՝ 2021-ի կտրվածքով :
Ինչու՞ այս ամենը գրեցի: Պարզ պատճառով. որ հասկանաք որոշ խմբերի անկանոն շարժումները: Նրանք պետք է պատրանք ստեղծեն, որ երկրում ամեն ինչ վատ է, ոչինչ չի զարգանում, մինչդեռ ունենք հակառակ իրավիաճակն՝ առնվազն տնտեսությունում:
Սիրելի հայաստանցի, արցախցի, ջավախքցի, Սփյուռքի մեր հարազատ ընկերներ և բարեկամներ, առանց վարանելու, վհատվելու ներդրումներ կատարե՛ք, հանգիստն անցկացրե՛ք մեր Հայրենիքում, ՀԴՄ տվե՛ք ու պահանջե՛ք: Մենք այլ Հայրենիք չունենք: Այն կա և լինելու է ապրելու համար լավագույն վայրն աշխարհում: