Լեզգիների հարցն ուղղված Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ավելի է վատթարացել Ադրբեջանում ապրող բնիկ ժողովուրդների վիճակը։ Պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի իշխանությունները միանգամից երկու խնդիր էին լուծում, առաջնագիծ ուղարկելով նախեւառաջ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, արդեն պատերազմից հետո սոցիալական, տնտեսական դժվարությունների բեռը եւ մարդկային կորուստները լրացուցիչ հարված են վերջիններիս համար։ Էթնիկ դիմագծի պահպանումը նրանց ինքնությանն ուղղված լրջագույն մարտահրավեր է։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ավելի հաճախ են բարձրաձայնվում այն խնդիրների եւ դժվարությունների մասին, որոնց բախվում են Ադրբեջանի բնիկ ժողովուրդները։ Նշենք, որ ներկայումս ակտիվ ընթացք է ստանում լեզգիական շարժումը, ստեղծվել են բազմաթիվ կազմակերպություններ։ Ռուսաստանում, մասնավորապես՝ Դաղստանում ապրող լեզգիները բավականին ակտիվ են եւ ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեն մշտապես բարձրաձայնելու լեզգիական խնդրի մասին։ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների խնդիրը կարող է զարգացումներ ունենալ նախեւառաջ ուժեղ շահառուների առկայության պարագայում։ Լեզգիների հարցը երկակի սուր է՝ ուղղված ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ…»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։