«Բայդենի կողմից ցեղասպանություն բառի կիրառումը հարիր չէ մեր դաշնակցային հարաբերություններին» . իշխող կուսակցության խոսնակ

harir che

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային:

Չելիքը նշել է, որ իրենց դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը «հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին»:

Այնուհետև շարունակել է միտքը. «Իրականում աշխարհի բոլոր կողմերում այդ այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շերտ կա: Այն տեղավորված է սփյուռքի մեջ: Այդ շերտը Հայաստանում տևական ժամանակ է գերի է պահում Կովկասում կարգավորման գործընթացը»:

Նա հայտնել է, որ ցեղասպանություն բառն արտաբերելու դեպքում ծանր հարված կհասցնեն Թուրքիայի հետ հարաբերություններին, կծառայեն սփյուռքի՝ տարածաշրջանի կարգավորման գործընթացը գերի պահելու քաղաքականությանը և կվերացնեն տարածաշրջանի կարգավորման ողջ գործընթացը: 

Չելիքը վերջում հերթական անգամ հիշատակել է արխիվները բացելու ու պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Էրդողանի առաջ քաշած թեզերը և մեղադրել Հայաստանին դրանք չընդունելու մեջ:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...