Մեղրիի քաղաքապետի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվեց.

Qaxaqapet

 Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ ապրիլի 23-ին, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչվեց որ իրավաչափ։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 21֊ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Նշենք, որ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալումն էլ դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

Ձեզ կհետաքրքրի...