Apple-ը 5 տարում 430 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ տնտեսության մեջ

Apple

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է 5 տարում 430 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ տնտեսության մեջ՝ նորարար տեխնոլոգիաների զարգացման համար:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է 20 տոկոս մեծացնել ներդրումների ծավալը՝ 2018 թվականին ներկայացված փաթեթի համեմատ: Ներդրումների զգալի մասն առաջիկա տարիների ընթացքում կուղղվի 5G ցանցի տեխնոլոգիաների զարգացմանը և նոր պրոցեսորների մշակմանը: Ընդհանուր առմամբ, ընկերությունը հույս ունի ԱՄՆ-ում մոը 20 000 նոր աշխատատեղ ստեղծել:

«Վերականգնման ժամանակահատվածում Apple-ը հարստացնում է ԱՄՆ-ում նորարարությունների և ներդրումների հաշվին արտադրության աջակցմանն ուղղված ջանքերը, որոնք կտեղաբաշխվեն բոլոր 50 նահանգների միջև»,- հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը:

Ընկերության ղեկավարությունը, մասնավորապես, մտադիր է նոր գրասենյակ բացել Հյուսիսային Կարոլինա նահանգում: Բացի այդ, ընկերությունից հույս ունեն զգալի միջոցներ ուղղել իրենց արտադրանքի բաղադրիչների մատակարարներին աջակցելուն, ներդրում անել տվյալների մշակման կենտրոնների աշխատանքում:

ittrend.am

Ձեզ կհետաքրքրի...