Bloomberg․ Թուրքիան մտադիր է սառեցնել ԱՄՆ հետ ռազմական համագործակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կասեցնել ԱՄՆ հետ գործակցությունը պաշտպանական և տնտեսական ոլորտում։ Պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտնել է ամերիկյան Bloomberg պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ Բայդենի ուղերձը չի ազդի ռազմական ոլորտում Թուրքիայի հետ ռազմական ունեցած հարաբերությունների վրա։ Այդ մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
«Մենք որևէ փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է։ Մենք չենք կարծում, որ ապրիլի 24-ին Բայդենի հայտարարությունը կանդրադառնա այդ հարաբերությունների վրա»,-ասել է Քիրբին՝ հույս հայտնելով, որ թուրք-ամերիկյան կապերը ռազմական ոլորտում միայն կամրանան։
sputniknews