Տաքսու վարորդը այսօր վերադարձրել է հերոսի մայրիկի հեռախոսը, որի մեջ զոհված որդու նկարներն ու տեսանյութերն են

Veradardz

 Տաքսու վարորդը այսօր վերադարձրել է հերոսի մայրիկի հեռախոսը, որի մեջ զոհված որդու նկարներն ու տեսանյութերն են։ Կինը տեսաուղերձով է հանդես եկել և շնորհակալություն հայտնել վարորդին իր համար շատ թանկ իրը վերադարձնելու համար։

Ավելի վաղ զոհված զինվորի մայրը խնդրել էր տաքսու վարորդին վերադարձնել հեռախոսը, որտեղ գտնվում են զոհված որդու նկարներն ու տեսանյութերը:

Ֆեյսբուքյան տեսաուղերձում մայրը նշել էր, որ ամսի 14-ին տաքսիով Դավիթ Բեկ փողոցի՝ Թոխմախի գերեզմանների մոտից գնացել է Զեյթուն՝ Ռայնիս փողոց:

Ձեզ կհետաքրքրի...