Միգուցե Աստծո լույսն է իջել իր գլխին ու իր աչքերը բացվել են. Ալելուա. Վահե Հակոբյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

Miqaelyan Hakobyan

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքում անվտանգ չէ, որ ինքը երկու ժամ կանգնած է եղել Սյունիքի այն ճանապարհին, որտեղ պետք է հայ և ռուս խաղաղապահներ լինեին, սակայն ոչ ոքի չի տեսել և ասել, որ թուրքերը հեշտությամբ կարող են մարդ առևանգել այդտեղից։

ArmDaily.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասաց, որ պետք է Սասուն Միքայելյանն այդ մասին բարձրաձայներ, նո՞ր հասկանային՝ իրենք 4-5 ամիս է այդ մասին բարձրաձայնում են։

«Միգուցե Աստծո լույսն է իջել իր գլխին ու իր աչքերը բացվել են՝ ես դա այդպես կարող եմ մեկնաբանել։ Ալելուա»,-ասաց Վահե Հակոբյանը։

Ի դեպ, փորձեցինք նաև կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, սակայն մեծամասնությունն այդպես էլ չպատասխանեցին զանգերին, իսկ ովքեր պատասխանեցին՝ ասացին, որ չեն ուզում մեկնաբանել իրենց գործընկերոջ հայտարարությունը։

Ձեզ կհետաքրքրի...