Ինտերնետ շահումով խաղերի գովազդը համացանցում կթույլատրվի ժամը 22:00-ից 07:00-ն

Shahumov khagher

 ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որն ԱԺ կներկայացվի երկրորդ ընթերցմամբ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ օրենքում ամրագրված էր, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին: Սակայն կառավարությունն առաջարկում է փոխել այս դրույթը և նախագծում ամրագրել՝ շահումով խաղերի գովազդը համացանցում թույլատրվելու է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ այդ սահմանափակումների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի ՊԵԿ-ի մշտադիտարկումների միջոցով:

Ձեզ կհետաքրքրի...