Հայաստանում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները կվերացվեն.

Trade in
✅ Trade-in համակարգի ներդրումը հնարավորություն կտա թարմացնել ավտոմեքենաների պարկը և ավելի հեշտ կլինի քաղաքացիների համար հին ավտոմեքենան նորով փոխանակել։
✅ Trade-in համակարգի ներդրմամբ ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը կհամարվի լիցենզավորման ենթակա գործունեություն։ Այն հնարավորություն կտա շրջանցել հարկային խոչընդոտները՝ ԱԱՀ-ի և եկամտային հարկի մասով՝ ձևավորվելով անհրաժեշտ հարկային միջավայր։
✅ Նախատեսվում է, որ 2022թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում Trade-in համակարգի իրավական դաշտը կլինի ամբողջությամբ ներդրված. այն կհանգեցնի նաև մշակույթի փոփոխության։

Ձեզ կհետաքրքրի...