ԱՐԱՄՈՆ ԵՒ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ` «ՎԵՐԱԾՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Aramo

 Մեկնարկել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Մենք նշել էինք, որ համագումարին ներկա են նաև քաղաքական դաշտի այլ ներկայացուցիչներ ևս, օրինակ` ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մինասյանի թիմակիցներ Արա Սաղաթելյանն ու Արման Սաղաթելյանը:

Դահլիճում նկատեցինք նաև մշակութային գործիչների: Օրինակ` երգիչ-երգահաններ Արամոյին և Դավիթ Ամալյանին: Հետաքրքրվեցինք` որպես հրավիրյա՞լ են ներկա, թե՞ որպես կուսակցական, Արամոն ասաց. «Առայժմ` որպես հրավիրյալ, հետո` կտեսնենք»: Դավիթ Ամալյանն էլ ասաց` որպես հրավիրյալ:

hraparak.am

Ձեզ կհետաքրքրի...