Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կենտրոնի աշխատանքները

qnnarkel en

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի հարցերը։ 

Հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները քննարկել են նաև Ղարաբաղում տեղակայված՝ հրադադարի վերահսկողությանն ուղղված ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի աշխատանքը:

Ձեզ կհետաքրքրի...