Սերժ Թանկյանը, Շերը, Քիմ Քարդաշյանը և այլ հայտնիներ կոչ են արել միանալ հայ ուսանողներին կրթական հնարավորությունների ընդլայնման համար. Teach for Armenia
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Շերը, Էրիկ Էսրաիլյանը և շատ այլ հայտնի հայեր կոչ են արել միանալ «Teach For Armenia» նախաձեռնությանը՝ Հայաստանում ու Արցախում ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնման համար։
«Հինգշաբթի՝ մայիսի 6-ին «Teach For Armenia»-ն առցանց միջոցառում կանցկացնի՝ #HopeForArmenia, որը նվիրված է Հայաստանի ու Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների հասանելիության ստեղծման աշխատանքին»,- ասված է հրապարակվապ պրոմո-հոլովակի մեկնաբանություններում։
«Ղեկավարելու, ոգեշնչելու, վերականգնելու իմ հերթն է։ Իմ հերթն է հույս ստեղծելու։ Ձեր հերթն է աջակցելու ուսանողներին Հայաստանում եւ Արցախում », — նշում են հոլովակի հերոսները։